Ռուսաստանը և ԱՄՆ-ը նախնական որոշում են կայացրել խորհրդակցությունները Ստամբուլից տեղափոխել իրենց մայրաքաղաքներ, բանակցությունների նոր փուլը տեղի կունենա «շատ մոտ ապագայում՝ Մոսկվայում՝ տեղեկացրել է ՌԴ դեսպան Ալեքսանդր Դարչիևը։ «Ռուս-ամերիկյան հարաբերությունների վերականգնման գործընթացը դանդաղում է ոչ միայն Սպիտակ տան հակառակորդների կողմից՝ ի դեմս «խորքային պետության», այլև Կոնգրեսի «բազեների», որտեղ ձևավորվել է կայուն հակառուսական լոբբի»,- ընդգծել է դեսպանը:               
 

Կոնրադ Ադենաուեր հիմնադրամի վերապատրաստման դասընթացները բացառապես ՀՀԿ երիտասարդների համա՞ր

Կոնրադ Ադենաուեր հիմնադրամի վերապատրաստման դասընթացները բացառապես ՀՀԿ երիտասարդների համա՞ր
20.03.2015 | 21:48

Մարտի 20-ին Ծաղկաձորում մեկնարկեցին գերմանական Կոնրադ Ադենաուեր հիմնադրամի նախաձեռնությամբ կազմակերպված ՀՀԿ մարզային երիտասարդների վերապատրաստման եռօրյա դասընթացները` «Քաղաքական առաջնորդություն» թեմայով:

Ծրագրի մեկնարկը տրվեց ԿԱՀ Հայաստանյան մասնաճյուղի ղեկավար Լիանա Մարուքյանի ողջույնի խոսքով, որի ընթացքում ներկայացվեցին հիմնադրամի գործունեությունը, հիմնադրման նպատակները և առաջադրված խնդիրները: Այնուհետև ողջույնի խոսքով հանդես եկավ ՀՀԿ երիտասարդական կազմակերպության ղեկավար Կարեն Ավագյանը, ով իր խոսքում կարևորեց մարզերի կուսակցական երիտասարդների ներգրավվածությունը նման նախաձեռնություններում, ինչպես նաև ևս ընդգծեց այն փաստը, որ Կոնրադի Ադենաուեր հիմնադրամի այս դասընթացը նախատեսված է բացառապես ՀՀԿ երիտասարդական կազմակերպության անդամների համար: Նա հայտնեց իր գոհունակությունը Կոնրադ Ադենաուեր հիմնադրամի հետ երկար տարիների սերտ համագործակցության համար և արդյունավետ աշխատանքային օրեր մաղթեց մասնակիցներին:
Նախաբանին հաջորդեց ծրագրի առաջին դասախոսությունը` «Արժանահավատ և համոզիչ ճառը` որպես հաջողակ առաջնորդության գրավական» թեմայով, որն անցկացրեց ԵՊՀ Փիլիսոփայության ֆակուլտետի դոցենտ Դր. Հովհաննես Հովհաննիսյանը, որն ուղեկցվեց «Հռետորությունը կուսակցական առօրյայում» թեմայով փոքրիկ խմբերով աշխատանքով: Հաջորդ դասախոսությունը` «Քաղաքական և կուսակցական առաջնորդություն» թեմայով, ինտերակտիվ մթնոլորտում վարեց ԵՊՀ քաղաքական ինստիտուտներ և գործընթացներ ամբիոնի դոցենտ, ք.գ.թ. Դր. Ալեն Ղևոնդյանը:
Ծրագրային առաջին օրվա համար նախատեսված է ևս մեկ դասախոսություն, որը կանցկացնի ԵՊՀ Սոցիոլոգիայի ֆակուլտետի դոցենտ Դր. Նվարդ Մելքոնյանը` «Քաղաքական իմիջմեյքինգ» թեմայով:

Դիտվել է՝ 1022

Մեկնաբանություններ